Դիպլոմային աշախատանքների պաշտպանություն

Հունիսի 19-ին ,մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի  ավարտական ՝2-րդ կուրսի ուսանողներիս դիպլոմային աշխատանքի պաշտպանության օրն էր։ Անկեղծ   ասած սկզբում ես և համակուրսեցիներս մի փոքր հուզված էինք, բայց երբ որ սկսեցինք ներկայացնել  մեր դիպլոմային աշխատանքներ հուզմունքը  լիովին անցավ։ Սկզբում իր աշխատանքը ներկայացրեց համակուրսեցիս ՝ Հասմիկ Բաբաջանյանը։ Հասմիկ Բաբաջանյանի դիպլոմայի աշխատանքի թեման էր՝« «Հերացի» ավագ դպրոցի գրադարանի զարգացումը», որի գրադարանավարը հանդիսանում էր հենց ինքը՝ Հասմիկը։ Հասմիկը մեզ ծանոթացրեց իր կատարած աշխատանքների հետ, ներկայացրեց թե ինչ միջոցառումներ է կազմակերպել որպես գրադարանավար իրենց դպրոցում, ինչ նախագծեր ունի դպրոցի գրադարանի զարգացման  հետ կապված։
Հասմիկից հետո ես ներկայացրեցի իմ դիպլոմային աշխատանքը։ Իմ դիպլոմային աշխատանքի թեման էր « Գրադարանյին գործի արդիականացումը»։ Ես  փորձեցի ներկայացնել  գրադարանների ծագումը ,զարգացումը։ Թե ինչպիսի աշխատանքներ են կատարվում ավանդական գրադարանից դեպի թվային գրադարան անցման ժամանակ, ինչ առավելություններ ունեն  թվային գրադարանները ավանդական գրադարանների համաեմատ։
Հաջորդը իր դիպլոմային աշխատանքը ներկայացրեց Նելլի Գսպոյանը։ Նրա դիպլոմային աշխատանքի թեման էր՝« Գրադարանը՝ որպես միջոցառումների և նախագծերի կազմակերպման ու խրախուսման միջոց»։ Նելլին  ներկայացրեց թե ինչպիսի միջոցառումներ պիտի կազմակերպել, ինչպիսի աշխատանքներ պիտի կատարել որպեսզի ընթերցողներ էլ ավելի շատ կարդան, ավելի հաճախ այցելեն գրադարան։
Դիպլոմային աշխատանքների պաշտպանության   Հանձնաժողովի նախագահն էր՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսրանի «Թանգարանագիտություն, գրադարանագիտություն և մաատենագիտություն» բաժնի դասախոս ՝Զարուհի Տոնոյանը,
քարտուղարը՝ Նարինե Պողոսյան, անդամները՝Մարի Գաբանյանը, Նոնա Գրիգորյանը,Գայանե Թերզյանը։ Դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը ներկա էր  նաև կրթահամալիրի տնօրեն ՝պարոն Աշոտ Բլեյանը։

Реклама

ՇՐՋԱՅՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

1և 2րդ կուրսի ուսանողներով Տիկին Մարիի ուղեկցությամբ գնացել էինք Մատենադարան։ Թեպետ ես բազմիցս արդեն եղել էի մատենադարանում այս անգամ էլ մեծ հաճույքով շրջեցի Մատենադարանի ցուցասրահներով։ Թանգարանում շատ զբոսաշրջիկներ կաին։ Նրանք մեծ հետարքրքրասիրությամբ  և ուշադրությամբ  դիտում էին ցուցադրված ձեռագիր և տպագիր գրքերը։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագույն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակոյթի գրեթե բոլոր բնագավառները`   պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արուեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:

 

Թանգարանագիտություն

Ժամանակակից թանգարանը մշակույթի անցյալի և ներկայի, նրա հոգևոր ձգտումների խտացյալ մարմնացում է: Թանգարանային տարածության մեջ այցելուն երկխոսության մեջ է մտնում տարբեր դարաշրջանների, մշակույթների անհատների հետ: Թանգարանային հավաքածուն աշխարհի փոքրացված մոդել է, որը մարդուն օգնում է կողմնորոշվել, ներդրվել ադապտացվել իրական աշխարհում, լուծել կյանքի առաջադրած խնդիրները:Թանգարանային հավաքածուն աշխարհի փոքրացված մոդել է, որը մարդուն օգնում է կողմնորոշվել, ներդրվել` ադապտացվել իրական աշխարհում, լուծել կյանքի առաջադրած խնդիրները: 20-րդ դարում աշխարհը ոտք դրեց «թանգարանային բումի» ժամանակաշրջան, որն արտահայտվում էր պատմության և մշակույթի հուշարձանների, բնական հրաշալիքների թանգարանայնացմամբ, նոր թանգարանների ծնունդով, նախկինում ստեղծված թանգարանների գործունեության, այդ թվում նաև` այցելուների հետ տարվող աշխատանքների ակտիվացմամբ: Թանգարանն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում մարդու կրթության և դաստիարակության գործում: Թանգարանային գործունեության այս բոլոր բաղադրիչների ուսումնասիրմամբ զբաղվում է առանձին գիտություն, որը կոչվում է« թանգարանաբանություն» կամ «թանգարանագիտություն»: Թանգարանագիտությունը, որպես գիտության ճյուղ, ունի իր կառուցվածքը: Առանձնացնում են երկու բաժիններ` ընդհանուր ,որը զբաղվում է բոլոր տեսակի և պրոֆիլի թանգարանների գործունեությանն առնչվող հարցերով և հատուկ զբաղվում է հատուկ պրոֆիլի թանգարանների գործունեությանն առնչվող հարցերով, ինչպես նաև պրոֆիլային ճյուղերի հետազոտական ոլորտին չպատկանող ուրույն հարցերով : Ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ թանգարանագիտությունն ունեն կառուցվածքային մի քանի բաժիններ.
1. Թանգարանային գործի տեսություն` ընդհանուր տեսություն, թանգարանային առարկայի տեսություն, փաստաթղթավորման տեսություն, գիտա-ֆոնդային աշխատանքի կամ տեզավորման տեսություն, հաղորդակցման տեսություն և այլն.
2. Թանգարանային գործի պատմություն և պատմագրություն.
3. Թանգարանային աղբյուրագիտություն.
4. Թանգարանագրություն` թանգարանների, նրանց հավաքածուների և հավաքածոների նկարագրություն, որն իր արտահայտությունը գտնում է ուղեցույցների, տեղեկատուների, կատալոգների և նմանատիպ այլ դրսևորումներով: Արտասահմանյան գրականության մեջ թանգարանգրություն ասելով հասկանում են թանգարանային պրակտիկա ի տարբերություն թանգարանային տեսության` թանգարանագիտության .
5. Թանգարանային գործի մեթոդիկա` ցուցանմուշային աշխատանքի մեթոդիկա, կազմակերպում և կառավարում` թանգարանային մենեջմենթ, թանգարանային սոցիոլոգիա, թանգարանային տեխնիկա և այլն.
6. Թանգարանային մանկավարժություն և հոգեբանություն.
7. Թանգարանային ինֆորմատիկա: Թանգարանային գործի զարգացումը հանգեցնում է թանգարանագիտության նորանոր բաժինների առաջացմանը, որոնք հնարավորություն են ստեղծում ի հայտ բերելու և ըմբռնելու ժամանակակից թանգարանների տեսական և գործնական աշխատանքի նոր կողմերը:

Թանգարանային գիշեր

Մայիսի 20-ին անցկացվեց «Թանգարնային գիշեր»ամենամյա համաեվրոպական միջոցառումը։Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը  հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականին՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:
Այս տարի թանգարանային գիշեր ես և երեխաներս այցելեցինք Հայաստանի Ազգային տանգարան և Փարաջանովի տուն թանգարան;

Թանգարանային գիշերը   Հայաստանի  Պատմության թանգարանում
thumb_4541_default_modal20170520_212813

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է, հիմնադրվել է 1919 թվականին Երևանում: Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հազարից ավելի նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:

Երեխանես մեծ հետաքրքրասիրությամբ նայում էին՝ հատկապես փոքր տղաս որն առաջին անգամ էր այդ թանգարանում շատ տպավորված էր ու անընդհատ հարցեր էր տալիս։ Չնայած այն հանգամանքին ,որ արդեն շատ ուշ էր բայց թանգարանում չէր դադարում մարդկանց հոսքը ։ Մարդիկ գալիս էին ընտանիքներով ՝երեխաների հետ։ Ես շատ ուրախ եմ , որ տարեց տարի թանգարաններ այցելուների թիվը գնալով շատանում է։

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

1367822703_0!!-!!Parajanov Museumimage-0-02-05-98f9941ea0212957513c77eb8433bbf05f7b0c7b58e495359266c5fa43b98765-V

Փարաջանովի թանգրանը բացվել է 1991 թվականին ՝ Փարաջանովի մահից 1 տարի հետո։Թանգարանի հիմնադիր տնօրենն է՝ Զավեն Սարգսյանը։ Թանգարանը Երևանի
մշակութային կենտրոններից մեկն է համարվում։
Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։

 

ՄԱՅԻՍԻ 1

rEI2oqCZxhbpDxjIwPSjOHeLbb-600x394
Մայիսի 1-ը Հյաստանում տոնական օր է։ ՀՀ  տոների հիշատակի մասին օրենքում մայիսի 1-ը նշված է որպես «Աշխատանքի օր » և համարվում է ոչ աշխատանքային։Մայիսի 1-ը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:
1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց  են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին:  1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսը ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին:  Սակայն առաջին նագամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում:

Հովհաննես Թումանյանի թանգարանում

20170428_154208
Ապրիլի 28-ին փոքր տղայիս դասարանի աշակերտները( թիվ 177 դպր․ 2գ դաս)դասվար՝Շուշանիկ Գալստնայի նախաձեռնությամբ գնացին Հովհաննես Թումանյանի թանգարան։
Թանգարանը հիմնադրվել է 1953 թվականի ապրիլին՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետ եղել է Գրիգոր Աղաբաբյանը ։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը  եղել է բանաստեղծի դուստրը՝ Աշխեն Թումանյանը ։
Թանգարանի գիտաշխատողները շատ բարեհամբյուր, սիրալիր և երեխաներին հասանելի ձևով  ծանոթացնում էին ցուցադրաված նկարների , գրքերի , իրերի հետ, պատմում Հ․ Թումանյանի կյանքի ու կենսագրության մասիՆ։ Թանգարանոմ երեխաները ճանաչեցին նաև մեծ հայրենսեր, բարեգործ ու հյուրասեր  Թումանյանին։ Նա  ցանկացել է  ու փորձել է այնպես անել բոլոր երեխաները կրթություն ստանան ։
Երեխաները մեծ հաճույքով ու հետաքրքրասիրությամբ էին լսում  գիտաշխատողի պատմածները և ուշադիր նայում էին ցուցադրված իրերին։Երեխաները զարմացած նայում էին ,թե ինչպիսի մեծ գրադարան է ունեցել  Թումանյանը և ամենակարևորը որ այդ բոլոր գրքերը կարդացել է։
Երեխաները առավել շատ տպավորվել էին 3D պատկերներից՝ երբ ապակիներից այն կողմ տեսան, թե ինչպես է Հովհաննես Թումանյանը քայլում, թերթ կարդում։Այդ ամենը այնքան իրական էր թվում , որ երեխաները ձեռքով սկսեցին ողջունել Թումանյանին։
Թանգարանի երկրորդ հարկում երեխաները ծանոթացան Հովհաննես Թումանյանի տանը 6 սենյակներին, տեսան թե ինչպիսի աշխատասենյակում է աշխատել, որտեղ է հյուրեր ընդունել,որտեղ է քնել, ինչպիսի  պայմաններում է ապրել և այլն ։
Թանգարանի գողտրիկ անկյուններից մեկում «Լոռվա ձորը» համայնապատկերն էր։ Գալով այդտեղ թանգարանի աշխատակիցը երեխաներին ասաց , որ եթե ուզում են հրաշք տեսնեն ապա պետք է արտասանեն Հ․Թումանյանի բանաստեղծություններից որևէ  մեկը։ Եվ երեխաները խմբով արտասանեցին Հ․Թումանյանի « Աշուն»բանաստեղծությունը։Արտասանելու ընթացքում կամաց բացվեց վարագույրը և երեխաները տեսան «Լոռվա ձորի» համայնապատկերը որի դիտումն ուղեկցվում էր «Անուշ» օպերայի հնչյուններով։
Երեխաները շատ տպավորված ու ոգևորված էին այս էքսկուրսիաից։20170428_16281520170428_16283120170428_16432420170428_16463120170428_165345